Մահացել է Բիսեր Կիրովը
74 տարեկան հասակում մահացել է բուլղարացի էստրադային երգիչ Բիսեր Կիրովը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է երգչուհի Հորդանկա Քրիստովան:
«Ես իմացա, որ մահացել է Բիսեր Կիրովը, իմ գործընկերը և ընկերը: Աստված իմ, ինչ ցավալի է: Մնաս բարով», -գրել է նա:
«Russia Today»- փոխանցում է, որ Բիսեր Կիրովը ԽՍՀՄ-ի տարիներին Բուլղարիայի էստրադային ամենահայտնի կատարողներից էր: Միության տարածքում իր կարիերայի ընթացքում երկու հազարից ավելի համերգներ է տվել:
Ավելի ուշ Կիրովը հանդես է եկել որպես հաղորդավար և երևացել «Կուլտուրա» և «РТР» հեռուստաընկերությունների եթերում: