Քաղաքագետ. ԱՄՆ-ում էլիտան և ժողովուրդը տարբեր կերպ են քվեարկել
«ԱՄՆ ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին: Ամերիկացիները քվեարկել են ոչ թե Թրամփի օգտին, Քլինթոնի դեմ, այլ բոլոր երկրներում, նաև Հայաստանում, գոյություն ունի հոգնածություն էլիտայից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ ընտրական համակարգում ճգնաժամը գլոբալ է, այն արտացոլվել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Լեհաստանում, նաև Մեծ Բրիտանիայի հանրաքվեի ժամանակ:
«Վաշինգոտնի 93 տոկոսը քվեարկել է Քլինթոնի օգտին: Ի՞նչ է սա նշանակում, որ ԱՄՆ էլիտան և ժողովուրդը տարբեր կերպ են քվեարկել: Ժողովուրդն իր բողոքն է արտահայտել, քվեարկել են էլիտայի, համակագի դեմ»,- ասաց քաղաքագետը:
Հարցին, թե ի՞նչ կփոխի Հայոց ցեղասպանության հարցում Թրամփի ընտրությամբ, Ա.Իսկանդարյանն ասաց, որ որևէ բան չի փոխվի ընդհանրապես Հարավային Կովկասում:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, նրա խոսքով, նույնպես այսօրվա իրավիճակը կպահպանվի:
«Այն ձևաչափը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար համագործակցում են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն՝ երկուսն էլ ԵԱՀԿ Մինսի խմբի անդամ են, չնայած նրանց միջև առկա լարված հարաբերություննեին, միակն է ողջ աշխարհում: Համագործակցում են, որովհետև երկուսն էլ չեն ուզում, որ այստեղ պատերազմ լինի: Կշարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն բռնության մակարդակը որոշակի մակարդակի վրա», -ասաց Ա.Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան