Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել. Պարզաբանում ՔԿՎ ծառայությունից
ԱՆ ՔԿՀ վարչությունը այսօր պարզաբանում է տարածել երեկ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին նրա փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությունների վերաբերյալ:
«Այս կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 23.09.2016թ. ՀՀ առողջապահության նախարարություն ուղղված գրության հիմքով հրավիրվել է բազմապրոֆիլ բժշկական կոնսիլիում, որը խորհուրդ է տվել հիվանդի ախտորոշումը և բուժման տակտիկան որոշելու համար շարունակել հետազոտությունները: Ըստ այդմ` 2016 թ. հոկտեմբերի 6-ին Վ. Շիրխանյանը «Աղաբեկյան» ախտորոշիչ կենտրոնում ենթարկվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության:
Նույն օրը, պաշտպանի դիմումի համաձայն, տեղափոխվել է իր իսկ նախընտրած «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն»` արյան մեջ Դ դիմերի մակարդակի և թոքերի ռենտգեն հետազոտություններ կատարելու նպատակով: 07.10.2016 թ. Վ. Շիրխանյանին նույն կենտրոնում բժիշկ-անոթաբան Ս. Սուլթանյանի կողմից տրվել է խորհրդատվություն. նշանակվել է համապատասխան բուժում:
17.10.2016 թ. կրկին վերոնշյալ բուժհաստատությունում վերջինս ենթարկվել է թոքերի ռենտգեն և որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունների:Անցկացված հետազոտությունները փաստել են, որ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել, և վերջինս իր բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի պայմաններում, բժիշկների դինամիկ հսկողության ներքո», -ասված է ԱՆ ՔԿՎ ծառայության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը