Թատրոնի վրա պետության ազդեցությունը տեղին է. Արմեն Ջիգարխանյան
Թատրոնի վրա պետության ազդեցությունը տեղին է, քանի որ թատրոնը կարող է գոյատևել միայն պետական միջոցներով: Նման կարծիք է հայտնել հայազգի հայտնի դերասան, Ռուսաստանում գործող իր անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը:
«Այո, նման բան գոյություն ունի: Բարդ հարց է՝ ով է մեզ կերակրում, ով է մեզ վճարում: Թատրոնն ինքը չի կարող ինքն իրեն կերակրել, ոչ մի լցված դահլիճ չի կարող կերակրել թատրոնը», -«РИА Новости»-ի փոխանցմամբ, ասել է Արմեն Ջիգարխանյանը:
Նրա խոսքով, իր ղեկավարած թատրոնը պետք է չինովնիկներին ցուցադրի ներկայացումը՝ հույս ունենալով, որ մշակույթի նախարարությունը դրա համար ֆինանսական միջոցներ կհատկացնի:
«Մենք ցանկանում ենք նրանց դուր գալ, քանի որ հնարավոր է մեզ գումար տան: …նման բան, այո, գոյություն ունի», -հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին