Վերահսկիչ պալատը Սփյուռքի նախարարությունում խախտումներ է արձանագրել. «Ժողովուրդ»
ՀՀ վերաքննիչ պալատը ընթացիկ տարվա մարտի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարությունում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվել։
«Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացել է, որ սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «Հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ։ Իսկ «հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 և 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 8.2 մլն դրամ․ Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ, 2100 հատ տարեգիրք հրատարակելու պայմանագիր է կնքել։ Բայց 2100 հատ « Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխվել է 1025-ը, 1075 հատը՝ մոտ 4 մլն դրամ արժեքով, «անհետ կորել են»։ Ասել է թե՝ անպիտան ծախս է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան