Վերջին տվյալներով՝ Իրանում գնացքների բախման հետևանքով 36 մարդ է զոհվել, 98-ը վիրավորվել
Իրանում գնացքների բախման հետևանքով 36 մարդ է զոհվել, 98-ը վիրավորվել,- իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրել են Իրանի շտապօգնության կենտրոնից:
Հավելենք, որ Իրանի Կարմիր խաչի կազմակերպության գլխավոր քարտուղար Ալի Ասղար Ահմադին «ԻՌԻԲ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ԻԻՀ Սեմնան քաղաքից Դամղան ուղևորվող գնացքը «Հաֆթ Խան» կայարանի մոտակայքում բախվել է մարդատար մեկ այլ գնացքի, որից հետո հրդեհ է բռնկվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը