Կ. Միրզոյանը կարևորել է Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին և Հադրութի հետ բարեկամացած Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիլեին։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԳ նախարարը, կարևորելով Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, բարձր է գնահատել բարեկամության շրջանակի կողմից այս ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով