Ռուսաստանն Ուկրաինային սպառնում է պատասխան հարված հասցնել, եթե Ղրիմի մոտակայքում հրթիռներ բաց թողնվեն
Ռուսաստանը պաշտոնապես նախազգուշացրել է Ուկրաինային, որ պատրաստվում է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք բաց կթողնվեն Ղրիմի մոտակայքում: Համապատասխան ծանուցումը, որը հրապարակվել է օդաչուների և օդանավիգացիոն տեղեկատվության NOTAM համակարգում, գործում է դեկտեմբերի 1-ից: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Փաստաթղթում նշվում է, որ Օդեսսայի և Սիմֆերապոլի թռիչքային ինֆորմացիայի հասանելիության գոտում հրթիռների բաց թողնման դեպքում Ռուսաստանն իր հակաօդային պաշտպանության միջոցներով կխոցի դրանք:
«Այն դեպքում, եթե բաց թողնված հրթիռները սպառնալիք կներկայացնեն ռուսական օբյեկտների համար նշված գոտում (օդում, ջրում, թե ցամաքում), կհասցվեն պատասխան հարվածներ՝ մեկնարկային հրթիռային սարքավոումները ոչնչացնելու նպատակով»,- նշված է ռուսական կողմի հայտարարության մեջ, որը հրապարակվել է՝ ի պատասխան ուկրաինական նախազգուշացումների:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան