Ա.Խանջյան. Ժամանակն է, որպեսզի սփյուռքահայերը գործուն մասնակցություն ունենան հայաստանյան իրադարձություններին
«Շատ համախոհ հայերի հետ ձեռնարկել ենք դիտորդական նախաձեռնություն, որի նպատակն է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել սփյուռքի մեր հայրենակիցներին, թույլ տալ մասնակից լինել Հայաստանի քաղաքական գործընթացներին, սեփական ներդրումն ունենալ ավելի ժողովրդավարական, օրենքի երկիր կառուցելու գորրծում»,- «Մեդիա կենտրոնում» «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկմանն ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսերԱրսինե Խանջյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում, սփյուռքում արդեն մի քանի կազմակերպված խումբ աշխատում են նախաձեռնության իրականացման ուղղությամբ, ստանում են հայտեր ողջ աշխարհի սփյուռքահայերից:
«Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականցելու համար, կլինի հստակ ծրագիր, որը կհամակարգի նրանց գործունեությունը Հայաստանում»,- տեղեկացրեց Ա. Խանջյանը:
Նա նշեց, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը հիմնական խումբը ձևավորված է սփյուռքում, Հայաստանում ճանաչված մշակութային գործիչներից, նաև հազարավոր հայեր են իրենց զորակցությունը հայտնել նախաձեռնությանը:
Նա նշեց, որ արդեն ժամանակն է, որպեսզի սփյուռքահայերը գործուն մասնակցություն ունենան հայաստանյան իրադարձություններին, օգտագործեն սփյուռքում ունեցած ռեսուրսները, կապերը:
«Տարեցտարի մտահոգիչ են դառնում Հայաստանում գրանցված տնտեսական ցուցանիշները, քաղաքական անառողջ մթնոլորտը, արտագաղթը: Այս ամենը մեծ մտահոգություններ են առաջացրել նաև սփյուռքում»,- ասաց Ա. Խանջյանը:
Դերասանուհի Արսինե Խանջյանը սատարում էր ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները: Խումբը 2016թ. հուլիսի 17-ին զինված հարձակում էր գործել ՊՊԾ գնդի վրա, ինչի հետևանքով զոհվել են ոստիկանության 3 ծառայողներ և վիրավորվել տասնյակ անձինք, այդ թվում՝ զինված խմբի անդամներ: Հուլիսի 27-ին Խորենացի փողոցից դերասանուհուն ոստիկանության ներքին զորքերի զորամաս էին տարել, մի քանի ժամ պահելուց հետո ներողություն խնդրել ու բաց թողել: Արսինե Խանջյանն ավելի վաղ «Ազատություն» ռկ-ին հայտնել էր, որ պատրաստվում է հայաստանյան կյանքին քաղաքական մասնակցություն ունենալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը