Համատեղ հայտարարություն` Ադրբեջանում խոսքի ազատության դեմ բռնաճնշումների մասին
Մարդու իրավունքների և խոսքի ազատության հարցերով զբաղվող միջազգային 18 կազմակերպություններ դեկտեմբերի 6-ին ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ դատապարտում են Ադրբեջանում խոսքի ազատության դեմ իրագործվող բռնաճնշումները:
Հայտարարության տակ ստորագրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Կտաննքների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT), Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, «Մարդու իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը և այլն:
Հայտարարության մեջ խստորեն քննադատության է արժանացել ադրբեջանական իշխանությունների կողմից «խոսքի ազատության նկատմամբ բազմանպատակ հարձակումներ իրականացնելու քայլերը», ինչը դրսևորվում է համացանցում գրառումներ կատարելու համար պատժի սահմանմամբ: Համատեղ հայտարարությունում հղում է կատարվում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային պակտին` ընդգծելով, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել իր ստանձնած միջազգային պարտականությունները:
Համատեղ հայտարարությունում ներկայացված են մի շարք ակտիվիստներին և լրագրողներին ներկայացված կեղծ մեղադրանքները, որոնք հիմնականում կրում են թմրամիջոցների վաճառքի կամ օգտագործման համար մեղադրանքների բնույթ և ընդգծվում է, որ դրանք կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը:
Հայտարարության մեջ խստորեն քննադատության է արժանանցել Իլհամ Ալիևի «պատվի և արժանապատվության առցանց նսեմացման կամ վիրավորելու» մասին քրեական օրենքի ընդունումը Ադրբեջանի պառլամենտի կողմից:
Իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք ստորագրել են հայտարարության տակ, կոչ են անում ադրբեջանական իշխանություններին դադարեցնել քաղաքական նպատակներով լրագրողներին հետապնդման և կտտանքների ենթարկելու փորձերը: Նրանք նաև կոչ են անում Ադրբեջանի միջազգային գործընկերներին` օգտագործել իրենց լծակները, որպեսզի Ադրբեջանին ստիպեն պահպանել իր կողմից ստանձնված միջազգային պարտավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան