ԵՄ-ը հաստատեց Վրաստանի համար վիզային ազատականացումը
Եվրոպական միության խորհուրդը հաստատել է վիզայի ռեժիմի չեղարկումը Վրաստանի համար:
«2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար վիզային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը»,-«ՏԱՍՍ»-ը մեջբերում է խորհրդի հայտարարությունից:
Հաջորդ և վերջին քայլը պետք է դառնա Եվրախորհրդարանի և ԵՄ-ի խորհրդի կողմից այդ որոշմանը հավանություն տալը:
«Ինստիտուտները ելնում են այն բանից, որ Վրաստանի համար վիզային ազատականացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենա երրորդ երկրների համար առանց վիզա ռեժիմի կասեցման մեխանիզմի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,-ընդգծվում Է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության անդամ երկրները նախնական համաձայնություն են տվել նաև Ուկրաինայի հետ կարճաժամկետ ուղևորությունների համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն նախնական համաձայնել է վերացնել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը
- Եվրախորհրդարանի հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի վերացմանը