Սենատը կողմ է քվեարկել Obamacare-ը չեղյալ համարելուն
ԱՄՆ սենատը քվեարկել է հեռացող նախագահ Օբամայի՝ առողջապահության ոլորտի բարեփոխման գործընթացը՝ Obamacare-ը, չեղյալ համարելու օգտին: Ռիա նովոստին, հղում անելով Sputnik գործակալությանը, գրում է, որ ձայները բաշխվել են գրեթե հավասար՝ 51 կողմ, 48 դեմ: Քվեարկությունից հետո սենատը ցուցում կտա Obamacare-ը չեղյալ համարելու մասին օրենքի կազմումը սկսելու մասին:
Obamacare անվանումը ստացած՝ առողջապահության ոլորտի բարեփոխումը նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի գլխավոր գործերից մեկն է: Բարեփոխման էությունն այն է, որ բոլոր չապահովագրված ամերիկացիները պարտադիր ձեռք բերեն բժշկական պոլիսներ՝ կարիքավորների համար սուբսիդիաներով: Օբաման իր հրաժեշտի ելույթում ասել էր, որ ծրագին ադյունավետ է և հայտարարել, որ եթե որևէ մեկը կարողանա շարունակել առողջապահության բարեփոխումների լավ ծրագիրը, նա կաջակցի նրան:
Բարեփոխումների մասին օրենքն ընդունվել էր 2010-ին միայն դեմոկրատների քվեարկությամբ: Հասարակության մեջ Obamacare-ը տարբեր գնահատականների էր արժանացել. հարցումների համաձայն՝ ամերիկացիները կեսը կարծում էին, որ բարեփոխումը պետք է չեղյալ հայտարարել: Միաժամանակ մոտ 20 միլիոն ամերիկացի առաջին անգամ ապահովագրված էին այս ծրագրի շնորհիվ:
Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում, հաղթանակից հետո էլ հայտարարել էր Օբամայի առողջապահական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին՝ կապված անարդյունավետությամբ և սպառողների համար բարձր գնով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը