Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչությունից:
Նշելով, որ Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության մեծագույն վարպետներից է, ով արժանիորեն վայելում է մեր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան