Լիտվան Կալինինգրադի հետ սահմանին պատ կկառոււցի
Լիտվայի այս տարվա բյուջեով նախատեսվում է պարիսպ կառուցել Կալինինգրադի հետ սահմանին,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Lietuvos žinios կայքին:
«Մինչ այս Լիտվայի և Կալինինգրադի մարզի պետական սահմանը նշվել է միայն հատուկ նշաններով և 13 մետրանոց հսկողության գծով»,-գրում է կայքը:
Իշխանությունները մտադիր են այդ նպատակով 3.6 մլն եվրո ծախսել:
Լիտվայի ՆԳ նախարարի խոսքով՝ «պարսպի մերձակայքում սահմանի հսկողության արդիականացված համակարգ կտեղակայվի, որի համար միջոցներ կհատկացվեն հաջորդ տարի»:
Աղբյուրը նշում է, որ պարիսպը «Չինական պատ» չի դառնա, պարզապես թույլ կտա կանխել մաքսանենգությունը:
Կալինինգրադի հետ Լիտվայի ցամաքային սահմանի երկարությունը կազմում է 225 կմ: Նոր կառույցի երկարությունը կկազմի շուրջ 135 կմ՝ Վիստիչյո շրջանից, որտեղ հատվում են Լեհաստանը, Լիտվան և Ռուսաստանը, մինչև Նյամունաս: