Եվրոպայում ավելացել է առանց մեծահասակների ուղեկցության փախստական երեխաների թիվը
2016 թվականին աննախադեպ թվով փախստական երեխաներ են այնցելել Իտալիա՝ առանց մեծահասակների ուղեկցության: Այդ թիվ կազմում է 25 800, ինչը երկու անգամ ավելին է, քան 2015 թվականին,-գրում է Unmultimedia.org-ը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետները կարծում են, որ Իտալիայի կառավարությունը պետք է ձեռնարկի նրանց պաշտպանելու համակարգված միջոցառումներ, որպեսզի երեխաներին շրջապատի հոգատարությամբ և տրամադրի առողջապահական և կրթական ծառայություն:
Այդ երեխաների մեջ 91 տոկոսն անչափահասներ են:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Սարա Կրուն պատմել է. «Հիմնականում երեխաները գալիս են այս չորս երկրներից՝ Էրիթրեա, Եգիպտոս, Գամբիա ու Նիգերիա: Նրանց մեծ մասը 15-17 տարեկան են: Աղջիկներիը հաճախ ենթարկվում են սեռական բռնության ու շահագործման»:
Նրանցի ոմանք ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների հետ զրույցում պատմել են, որ իրենց ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել Լիբիայում, որպեսզի վճարեն Միջերկրական ծովով դեպի Եվրոպա անցնելու համար: