Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան