Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Աղբյուրի համաձայն՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝ հասնելով 52,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ աճել են 0,45%-ով՝ հասնելով բարելի համար 55,48 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան