Օբաման աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին է ուղարկել 221 մլն դոլար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին է փոխանցել 221 մլն դոլար,-այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Գումարի փոխանցմանը դեմ էին Հանրապետական կուսակցության անդամները։ Օբամայի վարչակազմը պաշտոնապես հայտնել է Կոնգրեսին իր մտադրության մասին ուրբաթ առավոտյան՝ մինչ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։
Rosbalt-ի փոխանցմամբ, Կոնգրեսին ուղարկված ծանուցման համաձայն, այդ գումարը նախատեսված է Հորդանան գետի արևմտյան ափի տարածաշրջանին և Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Դրա հետ մեկտեղ հատկացված միջոցների մի մասը պետք է քաղաքական և անվտանգության ոլորտի բարեփոխման համար օգտագործվի: