Կրամնիկի փոխարեն «Grand Chess Tour»-ին կմասնակցի Արոնյանը
Հայտնի են դարձել «Grand Chess Tour» շախմատի մրցաշարերի մասնակիցների անունները` Լևոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին, Ուեսլի Սո, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Վիշվանաթան Անանդ և Յան Նեպոմնյաշչի:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Լևոն Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու մրցաշարին այն բանից հետո, երբ Վլադիմիր Կրամնիկը, ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, հրաժարվել է իր մասնակցությունից:
«Grand Chess Tour»-ը բաղկացած է 5 մրցաշարից` 3 արագ շախմատի մրցաշար և 2 դասական մրցաշար: Վերը նշված 9 շախմատիստները պարտադիր պետք է մասնակցեն դասական շախմատի մրցաշարերին` Սինգֆիլդի գավաթին և Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարին, ինչպես նաև 2 արագ շախմատի մրցաշարերի: