Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 130 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, միաժամանակ հիշեցնելով նախօրեին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը, որը ՊԲ առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: