Հալեպում ականի պայթյունից չորս երեխա է զոհվել
Հալեպի Մայսալուն թաղամասում դպրոցի շենքի մոտ ականի պայթյունից չորս երեխա է զոհվել:
«Հնարավոր է՝ երեխաները ավերակներում գտել են չվնասազերծված ական, որոնք թողել էին ակահեբկիչները: Այն աշխատել է և չորս երեխա զոհվել է»,- Ռիա նովոստիին ասել են քաղաքի աշխարհազորայինները:
Նրանց տվյալներով, Մայսալուն թաղամասում շարունակվում են շենքերի և փողոցների ականազերծման աշխատանքները:
Դպրոցը, որի մոտ տեղի է ունեցել պայթյունը, չի գործում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան