«Коммерсантъ FM». Պե՞տք է մեզ արդյոք այսպիսի դաշնակից
«Коммерсантъ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու փաստը վերլուծել է Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների համատեքստում:
«Հարաբերությունների սրման պատճառով, չի կայացել ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև հանդիպում, որը հետաձգվել է անորոշ ժամանակով»,- գրում է Դրիզեն և եզրակացնում, որ տարաձայնությունը կհարթվի ստանդարտ եղանակով՝ կողմերը կգան կոմպրոմիսի:
Դմիտրի Դրիզեյի մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև:
Մոսկվայի և Մինսկի հակամարտության էությունը հայտնի է, այն այսօր չի սկսվել: Ալեքսանդր Լուկաշենկոն դա մեկնաբանում է շատ պարզ՝ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, ես ձեր միակ դաշնակիցն եմ, Բելառուսը վերջին հանգրվանն է ՆԱՏՕ-ի ճանապարհին, ուստի ես արժանի եմ այն իրավունքներին, ինչպես ՌԴ ցանկացած ռեգիոն: Մասնավորապես՝ Բելառուսն իրավունք ունի ստանալ վառելիք ՌԴ ներքին սպառման գներով և ազատորեն, առանց որևէ խոչընդոտների ապրանքները հասցնել ձեր շուկա:
Մոսկվայից նրան պատասխանում են՝ Ալեքսանդր Գրիգորիի, մենք այդ ամենը հասկանում ենք, սակայն չի կարող լինել այնպես, որ տնտեսապես դուք լինեք ինչպես մեր մի մարզը, իսկ քաղաքականապես անկախ պետություն: Անհրաժեշտ է որոշակիանալ, կամ մուտք եք գործում Ֆեդերացիայի կազմ, կամ ներքին գներից պետք է հրաժարվեք: Աավելին՝ ձեր նկատմամբ ունենք դգոհություններ՝ դուք և Ուկրաինայի հետ եք շփվում, և Արևմուտքի հետ եք խաղում, իսկ ընդհանրապես ձեզ ժամանակին անվանում էին Եվրոպայի վերջին բռնապետ:
Ալեքսանդր Լուկաշենկոն իրավիճակն ընկալում է իբրև դավադրություն մոսկովյան օլիգարխների, լիբերալ-նախարարների և նրանց միացած «Գազպրոմ»-ի կողմից, որոնք հանուն եկամուտի պատրաստ են ամեն ինչի, անգամ սերտ դաշնակցին դավաճանելուն: Որպես կանոն կողմերի միջև առաջացած սուր թեմաները հաջողվել է հարթել երկու երկրների ղեկավարների հանդիպումների արդյունքում, ընդունվել են որոշումներ, իսկ լարվածությունը որոշ ժամանակով նվազել է:
Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվան արդյունքում զիջում է, որովհետև այլ դաշնակից չունի, իսկ Լուկաշենկոն գիտակցում է դա, ուստի չի խուսափում իրավիճակի սրումից:
Չնայած նրան, որ Կրեմլը արտաքուստ դժգոհություն է դրսևորում, այնուամենայնիվ ռեակցիան այստեղ ունիվերսալ է: Ալեքսանդր Լուկաշենկոյին անձամբ չեն արձագանքում, սակայն պաշտոնյաները անհապաղ գտնում են բելառուսական արտադրանքի թույլ կողմերը: Խորհուրդն այսպիսինն է՝ ձեր տնտեսությունը կմահանա, եթե չլինեն մեր սուբսիդիաները: Իսկ դուք՝ Ալեքսանդր Գրիգորիի, այդ պայմաններում կունենաք իշխանության կորուստ գունավոր հեղափոխության հեռանկարով: Իսկ Մինսկն արձագանքում է այսպես՝ դուք էլ կզրկվեք դաշնակցից, ձեր կողքին կունենաք երկրորդ Ուկրաինա, իսկ դա ավելի վատ է:
Ամեն ինչ ընթանում է այնպես ինչպես փակ շրջանում: Արդյունքում, որպես կանոն Լուկաշենկոն նվազեցնում է հռետորաբանության խտությունը, կրքերը հանդարտվում են, ամեն ինչ վերադառնում է իր տեղը, ինչպես փակ շրջանում:
Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ պե՞տք է մեզ արդյոք այսպիսի դաշնակից...»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին