Քաղաքական 10:33 13/02/2017 Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում

Այս գիշեր՝ փետրվարի 12-ին և լույս 13-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդման՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր  տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ: 

 Panorama.am-ը մի քանի հարց տվեց քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանին, ով վերջերս նաև իր ֆեյսբուքյան էջում ակտիվ վերլուծում է  շփման գծում տիրող իրավիճակը: 

Panorama.am.-Պարոն Աբրահամյան, շփման գծում հակառակորդը կրկին հրետանային միջոցներ է կիրառում՝ ականանետեր, հրանոթներ: Ու թեև ՊԲ-ն հաղորդում է, որ  հայկական ստորաբաժանումները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար, այնուամենայնվ՝ ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի նման ակտիվացումը:

Տ.Աբրահամյան.Հրետանու ակտիվացումը հիմնականում երկու գործոնով է պայմանավորված. առաջին, շփման գծի ողջ երկայնքով հայկական զինուժը տեխնիկական սարքավորումների զինման ծավալուն գործընթաց է իրականացնում, որի պարագայում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները ոչ էֆեկտիվ են դարձել: Իսկ Ադրբեջանը վերջին տարիներին, հիմնական սադրանքները հենց դիվերսիոն գործողությունների միջոցով էր իրականացնում:

Միաժամանակ կարող ենք արձանագրել, որ այն ուղղություններում որտեղ դիտարկման ժամանակակից սարքեր են տեղադրված, այնտեղ դիվերսիոն գործողությունների շրջափուլն ավարտվել է:

Երկրորդ, ակնհայտ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը ենթադրում էր շփման գծում իրականացվող քաղաքականացման կոշտացում: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծացում:

Panorama.am. Ի՞նչ վտանգավոր զարգացումներ են տեսանելի այդ կոշտացումից:

Տ.Աբրահամյան. Առաջնագծի ռազմականացումը շարունակվում է, այն առավել ընդգծված բնույթ է կրում հատկապես վերջին 1-2 ամիսներին: Ադրբեջանը տարաբնույթ միջոցառումների անվան տակ, իսկ որոշ դեպքերում առանց գործընթացի ձևական կողմը պահելու, առաջնագիծն անընդհատ նոր ուժերով է համալրում:

Բացի տեխնիկական միջոցների համալրումից բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը, որոնք առաջնագծում մշտական լարվածություն են ստեղծում:

Panorama.am. Վերջին շրջանում սահմանագծին մի շարք միջադեպեր գրանցվեցին, եղան վիրավորներ, զոհեր...:  Ի՞նչ հակազդող քայլեր կան, որոնց մասին դուք կարող եք  բաց խոսել:

Տ.Աբրահամյան. Բացի նրանից, որ պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրություններում ժամանակ առ ժամանակ ակնարկվում է իրականացվող պատժիչ գործողությունների մասին, հայկական զինուժի հակազդման մասին կարելի է կարծիք կազմել վերլուծելով ադրբեջանական ԶԼՄ-ների լրահոսն ու սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները:

Ճիշտ է՝  ԶԼՄ-ներում տեղեկատվությունն այդքան էլ հարուստ չէ հատկապես ռազմական ոլորտին վերաբերող լուրերով, սակայն սոցիալական ցանցերը, որտեղ չկա այն վերահսկողությունը, որը կա լրատվամիջոցներում, շատ ժամանակ վերլուծության և տեղեկացվածության համար հարուստ նյութեր է մատուցում:
Վերջին օրերին, ադրբեջանական լրահոսում կարելի է գտնել բանակում գրանցված մահվան ելքով մի շարք միջադեպերի՝ «տարբեր փաթեթավորմամբ»:

Մեր հասարակության համար, իհարկե, կարևոր է և հետաքրքիր, թե հայկական զինուժը որ ուղղությամբ և կոնկրետ ինչ պատժիչ գործողություններ է իրականացրել, սակայն դրանց մանրամասն լուսաբանումները ոչ միշտ է նպատակահարմար, քանի որ փակ տեղեկատվության էլեմենտներ են պարունակում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:08
Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու ...
Աղբյուր` Panorama.am
19:59
Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Крадут и воруют… Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
19:51
Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ
 Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանի նախագահի և արտգործնախարարի մարմինները տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Թեհրան
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա․ Աստղիկ Գալեյան
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր  մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Հալլե...
Աղբյուր` Panorama.am
17:55
Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
«Մեր այս շարժման ավարտը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»,- քաղաքագետների, փորձագետների հետ հանդիպմանն ասաց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,-...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սուրենյան. Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
«Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը»,-այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում...
Աղբյուր` Panorama.am
16:52
Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես...
Աղբյուր` Panorama.am
16:51
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նարեկ Սամսոնյան. Ես ինձ մեղավոր չեմ համարում
«Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը մինչ ելույթը  ներողություն խնդրեց, ասաց՝ խոսքը երկար է լինելու։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն...
Աղբյուր` Panorama.am
16:22
10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որտեղ ասված է. «Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի...
Աղբյուր` Panorama.am
16:21
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ է մահացել
Singapore Airlines-ի ավիաընկերության ինքնաթիռը Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ջերմաստիճանը կսկսի նվազել
Երևանում մայիսի 21-ի կեսօրից հետո, 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
15:03
Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով
Դատարանի դահլիճում ներկաները քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դիմավորեցին «ազատություն, ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
14:40
ԱԺ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք. Գառնիկ Դանիելյան
«Ինձ պատվիրակել են այսօր լինել Ազգային ժողովում և ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում իմ հայրենիք Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը,...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ինչպես երևում է՝ Բագրատ Սրբազանը լավ մարզավիճակում է. փոքրիկ ֆուտբոլիստների անակնկալը
Կեսգիշերին փոքրիկ ֆուտբոլիտներն անակնկալ այցելել էին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով
16:08 21/05/2024

Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}