ԱԻՆ. Արսեն Արշակյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն
«Արսեն Արշակյանը ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն»-հայտնում են ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պարզաբանելով «Հրապարակ» թերթի լուրը:
«Ա. Արշակյանը գրանցված է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը: ՀՀ ԱԻ նախարարությունը խնդրում է չվիրավորել երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի հիշատակը և կադրային փոփոխությունները չմեկնաբանել որպես «Արմեն Երիցյանի կադրերից ազատում»,-ասված է ԱԻՆ պարզաբանման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան