Ղազախստանի հարավում ձնահոսքի պատճառով յոթ զինծառայող է զոհվել
Ղազախստանի հարավում տեղի ունեցած ձնահոսքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, Իմանկուլովը հայտնել է, որ Ղազախստանի հարավում ձնահոսքի պատճառով նախնական տվյալներով յոթ զինծառայող է զոհվել:
Ըստ զինվորականների՝ տարածքում 23 մարդ է եղել:
Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների մարտական պատրաստվածության պլանային մարզումների ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ