Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է հունգարական «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը
Բեռլինի 67-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջ», ստացել է հունգարացի ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը: Այն պատմում է սպանդանոցի երկու աշխատակցի սիրո մասին: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, փառատոնի նախագահ հոլանդացի ռեժիսոր Փոլ Վերխովենն ասել է, որ ժյուրին սիրահարվել է այդ ֆիլմին, քանի որ այն ևս մեկ անգամ հիշեցնում է կարեկցանքի կարևորության մասին:
Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը է ստացել ֆին Ակի Կաուրիսմյակին «Հույսի մյուս կողմում» ֆիլմի համար:
Գերմանական «Վառ գիշերներ» ֆիլմի գլխավոր դերակատար Գեորգ Ֆրիդրիխը մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար, իսկ հարավկորեացի Կիմ Մին Հին ճանաչվել է լավագույն դերասանուհի «Գիշերը միայնակ լողափին» ֆիլմում մարմնավորած դերի համար:
Բեռլինի կինոփառատոնն անցկացվում է 1951 թվականից և համարվում է հեղինակավոր փառատոնային հարթակներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը