Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից ներկայացնում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ։
«Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին։
Ողջունելի է, որ երեք տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավել միջազգային դիտորդների կողմից հանրաքվեն գնահատվել է որպես լավ կազմակերպված, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։
Հիմնարար ազատությունների կիրառումը համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ գործընթացներ և Արցախի ժողովուրդն անկասկած վաստակել է իր իրավունքն՝ ապրելու այն նույն համամարդկային արժեքներին համապատասխան, ինչ ազատ ժողովրդավարական աշխարհը։
Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է` չնայած բոլոր դժվարություններին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմամբ, տնտեսական շրջափակմամբ և այլ թշնամական քայլերով։ Պատահական չէ, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ընդունվում են խիստ դժգոհությամբ՝ մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանում»,-մեկնաբանել է նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի և կանադացի դիտորդներ. Արցախում հանրաքվեն անցել է միջազգային ստանդարտներին համապատասխան
- Հիացած եմ հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ. դիտորդ
- «Կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր». ՀԵԲ
- Արցախում հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների աղաղակող երևույթներ չեն արձանագրվել. ՀՅԴ խմբակցության ղեկավար
- Արցախի Հանրապետության ճանաչումը Ժամանակի հարց է. Շարմազանով
- Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
- Արցախում տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն. ԵԽ նախկին պատգամավորը
- Արցախում ամփոփվել է հանրաքվեին մասնակցության ցուցանիշը
- Դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում ընթացող հանրաքվեի ընթացքը
- Ընտրություններ Արցախում. Ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 65439 քաղաքացի
- Ընտրություններ Արցախում. ժամը 14.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 48.115 քաղաքացի