Մոնիկա Պուիգ. «Ես չապացուցեցի, որ Օլիմպիական խաղերում հաղթանակս օրինաչափ էր»
Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մոնիկա Պուիգը հայտարարել է, որ մտադիր է ապացուցել Օլիմպիական խաղերում իր հաղթանակի ոչ պատահական լինելը։
«Ռիոյում ես գերազանց շաբաթ անցկացրեցի, և ամեն ինչ շատ լավ էր։ Սակայն անհրաժեշտ է խոստովանել, որ այնուհետև չապացուցեցի, որ հաղթանակն օրինաչափ էր։
Հիմա փորձում եմ կրկին ինձ հարմարավետ զգալ, կայուն խաղալ բարձր մակարդակի հանդիպումներում։ Եվ ինձ թվում է, որ ստացվում է։ Շատ եմ աշխատում, ինձ լիարժեք նվիրում եմ թենիսին, կենտրոնացած եմ միայն դրա վրա։ Դա գլխավորն է իմ կյանքում»,- Պուիգի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը