Նալբանդյանը մեջբերում է. «ԼՂ ժողովուրդը պետք է ինքը որոշի ինչպես ապրել»
«Միջնորդների առաջարկություններում ասված է՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով և այն պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Միջազգային հանրությունն ասում է, ԼՂ ժոովուրդը պետք է ինքը որոշի ինչպես ապրել ու ինչ ճակատագիր ունենալ: ԼՂ հակամարտությունը ոչ թե տարածքային ամբողջականության վեճ է, այլ մարդու իրավունքների»:
Գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանն է այդպես ներկայացնում: Սա մարդու իրավունքների հարց է, ազգի ինքնորոշման իրավունքը»,-ասել է Նալբանդյանը:
ԱԳ նախարարը նշել է, որ ԼՂ հակամարտությունն միջազգային արենայում տարբերվում է մյուս կոնֆլիկնետրից, քանի որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ երկրներից Ֆրանսիան մշակել են ընդհանուր մոտեցումներ, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը և առաջարկություններ են ներկայացրել հակամարտող կողմերին՝ Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին ու Ադրբեջանին:
«Այդ մոտեցումները ներառված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հինգ հայտարարություններում: Մենք՝ հայկական կողմը հայատարարել է ու հայտարարում է, որ դրանց հիման վրա կաող ենք հասնել կարգավորման»,-ասել է ԱԳ նախարարը:
Նա մանրամասնել է, որ այդ երկրների ղեկավարներն առաջարկել են խնդիրը կարգավորել ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան