Հասարակություն 16:42 25/02/2017 Հայաստան

Կայացավ «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

«Նման պայմաններում շունը չէր կարող ապրել», «Հրետակոծության տակ  մարդիկ ջուր էին կրում», «Կրակում էին ջրի հերթերի վրա», «Ստեփանակերտն ամբողջությամբ կրակի մեջ էր», «Քաղաք չկար…».: 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992թ. մայիսը շրջափակված ստեփանակերտցիներն այսօր այսպես են հիշում դժնդակ այդ ամիսները:

Նրանք իրենց ապրած ծանր օրերի մասին են պատմում «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացավ այսօր: Ֆիլմի հեղինականերն են քաղաքագետներ Արմեն Մինասյանն ու Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Օպերատորն է Արման Ղարաջյանը: Ֆիլմը ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի արտադրանքն է:

Շուրջ 40 րոպե տևողությամբ ֆիլմում չկա հեղինակային տեքստ, միայն փաստագրական կադրեր են, ականատեսների վկայություններ, հիշողություններ:

Ֆիլմում ներկայացված է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտում,  ինչպես էին մարդիկ գոյատևում անմարդկային պայմաններում՝ չկար սնունդ, չկար ջուր, չկար լույս, չկար գազ,  քաղաքը  չորս կողմից ռմբակոծվում էր:

«Ֆիլմում  պատերազմի մասին ոչ մի խոսք չկա, միայն ականատեսների վկայություններ են, մարդկային պատմություններ են: Քանի որ պատերազմի թոհուբոի մեջ շատ էր մարդը ետին պլանում մնացել, որոշեցինք  առաջին հերթին ներկայացնել մարդուն՝ իր իրավունքներով, նախ և առաջ՝ ապրելու իրավունքով»,- ասաց Արմեն Մինասյանը: 

Նա ներկայացրեց, թե ինչու որոշեցին անդրադառնալ այս թեմային. «Երեք պատճառով:  Տարեցտարի Ադրբեջանը գնալով ավելի ահագնացում է շահարկումները Խոջալուի իրադարձությունների, Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Եվ քանի որ Խաջալու բնակավայրի ազատագրումն անմիջականորեն  կապված էր Ստեփանակերտի ապաշրջափակման հետ, իսկ ուղիղ 25 տարի առաջ փետրվարի 25-ին սկսվեց այդ գործողությունը, որոշեցինք անդրադառնալ այդ թեմային, որպեսզի պարզ լինի այն նախադրյալները, որոնք նախորդել են, պատճառ են հանդիսացել թվարկված բնակավայրերի ազատագրման համար:

Տևական ժամանակ փորձում էինք անդրադառնալ այս թեմային, սակայն չկային արխիվային կադրեր, փաստեր, միայն ականատեսների վկայություններն էին:   Սակայն  նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին» հաջողվել է այս տաս տարիների ընթացքում հավաքել 1990-ականներին վերաբերող մեծ քանակությամբ արխիվային նյութեր, այդ թվում նաև Ստեփանակերտում, այլ բնակավայրերում կյանքի, մարդկանց կենսագործունեության նյութի մասին, ինչը հնարավորություն տվեց այս տարի անդրադառնալ այս թեմային:

Երրորդ պատճառն այն է, որ ցանկանում ենք մեր հանրությանը, միջազգային հանրությանը ներկայացնել հակամարտության ակունքները:  1994 թվականի հրադադարը կարծես դարձել է որոշակի ստատուս-քվոյի  ընկալման հիմք, մարդիկ  հաճախ մոռանում են, թե ինչ է նախորդել դրան: Փորձել ենք վերարտադրել իրականությունն ականատեսների վկայությամբ, որպեսզի նոր սերունդը շատ ավելի լուրջ պատկերացում ունենա հակամարտության ակունքների մասին»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով այդ տարիներին բնակվել էր հենց Ստեփանակերտում, ասաց, որ այս ֆիլմով ցանկանում են ցույց տալ, որ Ադրբեջանի՝ այդ տարիներից որդեգրած քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:

«Խոսքը վերաբերում է հատկապես Ադրբեջանի կողմից հայությանը, խաղաղ բնակչությանը բնաջնջելու մարտավարությանը, քաղաքականությանը, որը 1991-92 թվականներին, ըստ էության, տապալվել էր, քանի որ հաջողվել էր ճեղքել այդ շրջափակումը, բայց որը որպես մարտահրավեր, վտանգ մշտապես առկա է հայ բնակչության գլին: Փորձ է բացահայտելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, նոր անկյունից ներկայացելու այդ քաղաքականությունը»,- նշեց քաղաքագետը:

Նա հույս հայտնեց, որ ֆիլմը փաստացի նյութ կդառնա  հակամարտության պատմությունն ուսումնասիրողների, այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են այս խնդրով, նաև միջազգային հանրությանն ավելի պարզ ներկայացնելու, թե «իրականում ինչի հետ գործ ունենք այս տարածաշրջանում, ինչ խնդիրներ ենք փորձում լուծել»:

Արմեն Մինասյանն ասաց, որ ֆիլմը կթարգմանվի տարբեր լեզուներով՝ արտերկրի լսարանին հասցնելու համար:

Ֆիլմի պրեմիերային ներկա էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:  Դիտելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Շատ տպավորված եմ: Շատ կարևոր ֆիլմ է: Շնորհակալ եմ ստեղծողներից, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ովքեր որ դրանով անցել են, մեզ թվում է, թե բոլորը գիտեն: Երբ որ շփվում ես երիտասարդների հետ, հասկանում ես, որ գրեթե տեղյակ չեն, այլ կերպ են պատկերացնում իրականությունը»:

Ստեփանակերտում չեն եղել ապաստարաններ, մարդիկ ստիպված  օրեր շարունակ նկուղներում են ապրել: Չնայած  դժվարին, անմարդկային պայմաններին, նրանք հույսները չեն կորցրել, որ ամեն ինչ լավ է լինելու: Ֆիլմի հերոսներն ասում են՝ «ոչինչ չունեինք, բայց հաղթեցինք, հաղթեցինք մեր ընկերությամբ, ինքնազոհությամբ», «ունեինք հույս, հավատ, մեր թիկունքում ունեինք Հայաստան»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}