Քաղաքական ուժերը հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
«Այո կան մեղավորներ, նրանք այդ օրվա իշխանություններն են»: Մյասնիկյանի արձանի մոտ մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով, քաղաքական բոլոր գործիչները, այդ թվում ինքը մեղավոր են, քանի որ հանցագործությունները, ըստ նրա, մնում են չբացահայտված:
«Ազատ դեմոկրատներ»-ից հետո Մոսկվա կինոթատրոնի շենքից դեպի Մյասնիկյանի արձան շարժվեցին «Ելք» դաշինքի անդամները:
«Ամենավատ մղձավանջում էլ դժվար է հավատել, որ իշխանությունը սեփական ժողովրդի դեմ կօգտագործի մարտական փամփուշտներ ու զենք: Դա տեղի էր ունեցել, ցավոք սրտի»,-ասաց Փաշինյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Մինչ օրս անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու պետք է զոհվեին իրենց սկզբունքների համար պայքարող մարդիկ»:
Մանրամասները՝ տեսանյութում և լուսանկարներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան