Ադրբեջանը տարիներ շարունակ խարդավանքների միջոցով իրականացրել է ձուլման քաղաքականություն. Վարդան Ոսկանյան
«Ադրբեջանում էթնիկ ժողովուրդների ձուլման քաղաքականությունն իրականացվում է նաև «ադրբեջանցի» եզրի երկիմաստ գործածության շնորհիվ»,- «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Նա նշեց, որ «ադրբեջանցի» եզրը թե հայերենով, թե այլ լեզուներով, թե բուն տարածքի՝ թյուրքական լեզվով ունի երկիմաստություն, ցույց է տալիս քաղաքացիական և տարածքային պատկանելություն, ինչպես «հայաստանցի» եզրը, միաժամանակ ունի էթնիկական լիցք, ինչպես օրինակ «հայ» եզրը:
«Դիցուկ, շատ թալիշներ համաձայն են լինել ադրբեջանցի՝ ենթադրելով, որ ցույց է տալիս բացառապես քաղաքացիական պատկանելիությունը: Երկիմաստությունը, տերմինաբանական շփոթը բերում է լրացուցիչ վտանգ այդ ժողովուրդների ձուլման: Տարիներ շարունակ նման խարդավանքների միջոցով իրականացվել է ձուլման քաղաքականությունը»,- ասաց իրանագետը:
Նրա խոսքով, Ադրբեջանում ձուլման քաղաքականության առումով իրավիճակը չափազանվ վատ է, տրամաբանությունից դուրս: Վ. Ոսկանյանն ասաց, որ թալիշական մշակութային կենտրոնը մեկ տասնամյակից ավելի ջանքեր է գործադրել գրանցվել, բայց չի գրանցվում այն պատճառաբանությամբ, որ ՀԿ-ի անվանման մեջ թալիշական բառը կա:
«Ներքին խողովակներով համապատասխան անձանց տեղյակ են պահում, որ եթե հանեն թալիշական անունը, կազմակերպությունը կգրանցվի»,- նշեց նա:
Վ. Ոսկանյանի խոսքով, թալիշ ակտիվիստները ճնշումների են ենթարկվում Ադրբեջանական Հանրապետությունում, նույնիսկ կան սպանության, ձերբակալության դեպքեր: Նրա խոսքով, կովկասյան պարսիկների ձուլման քաղաքականությունը, ի տարբերություն թալիշների, ավելի վայրենի տեմպերով է ընթանում:
Վ. Ոսկանյանն ասաց, որ թեև Ադրբեջանը Եվրախորհրդին անդամակցելու ընթացքում ստորագրել է տեղաբնիկ ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանությանը նպաստելուն ուղղված խարտիան, սակայն 1990-ականներին են միայն մի քանի դասագքրեր հրատարակվել: Այդ գրքերի մի որոշ մաս հրապարակային այրվել է:
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևն ազգի կողմից աջակցություն չունի. Շահին Միրզոև
- Հայաստանում ազգային փոքրամասնություններն ու Շահին Միրզոևը կլոր սեղանի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ