ԱՄՆ դեսպան. Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրարշավին
«Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել խորհրդարանական ընտրարշավին և բաց չթողնել ապագան կերտելու այս հնարավորությունը»,-հայտարարել է ՀՀ-ում ԱՄն դեսպան Ռիչարդ Մ. Միլսը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամների հետ հանդիպմանը:
Կուսակցության մամուլի ծառայությունից փոխանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ազատ դեմոկրատներ կուսակցության ընտրական ծրագրին, ընրողներին ներկայացվելիք հիմնական ուղերձներին և ընտրարշավի հետ կապված քաղաքական և կազմակերպչական հարցերին։
Երկուստեք կարևորվել է ԱԺ ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը, ինչը կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և միջազգային վարկանիշի համար:
Դեսպան Ռիչարդ Մ. Միլսն իր խոսքում շեշտել է, որ դեսպանատունը կարևորում է ընտրությունների անցկացման ազատ և թափանցիկ ընթացքը:
«Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուրախ եմ շարունակել հանդիպումների շարքը կուսակցությունների ու քաղաքական դաշինքների հետ: Մեր նպատակը մշտապես եղել է այն, որ օգնենք Հայաստանի կուսակցություններին մասնակից դառնալ այնպիսի ընտրական գործընթացի, որը նշանակալի քաղաքական բանավեճերի և լավատեղյակ քաղաքական ընտրության հնարավորություն է ապահովում հայ ընտրողների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը