Արցախի ՊՆ. Խոցվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք
Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից նաև հայտնում են. «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն վերահսկել Արցախի ցամաքային ու օդային սահմանները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում կանխարգելիչ գործողություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը