Բակո Սահակյան. Արցախի Հանրապետությունը պիտի մասնակցի բանակցություններին
Որպեսզի ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց գրանցվի, անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ անդամ մասնակցի բանակցություններին։ Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանը հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ԱՀ նախագահը կարևորել է սահմանադրական հանրաքվեի միջոցով բնակչության կամարտահայտությունը և նշել է. «Հանրաքվեն անցել է միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, քանի որ ժողովուրդն իր կամքն է արտահայտել ժողովրդավար և իրավական պետության ներսում։ Այն նաև հաստատվել է երեք տասնյակ պետությունների դիտորդների կողմից։ Մենք կարծում ենք, որ դա կարևոր ձեռքբերում է մեր պետության համար, որը գիտակցաբար և անդառնալիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին»:
Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ նոր հիմնարար օրենքը դրական ազդեցություն կունենա Արցախի ամրապնդման համար՝ ապահովելով հիմնարար իրավունքը, քաղաքացիների ազատությունն ու պետական կառավարման բարելավումը։
«Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի հրաժարվում իր քրեական մտադրություններից՝ կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժով և մենք չենք կարող այս ամենը հաշվի չառնել։ Այս պայմանները հաշվի առնելով, քաղաքական ուժերի կողմից անցկացված երկար քննարկումներից և բազմակողմանի վերլուծությունների հետո մեր երկրին առաջարկեցի փոխել կիսանախագահական կառավարման ձևը նախագահականի», - ասել է Արցախի Հանրապետության նախագահը:
Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։
«Դա բացառված է։ Բոլոր հարթություններում ԼՂ անվտանգությունն ապահովելը չի կարող անգամ չնչին կասկածի տակ առնվել։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա մենք պատրաստ են այն քննարկել Ադրբեջանի հետ։ Կարծում եմ, որ այն կառուցողական դիրքորոշման իրողությունների հիման վրա է», - շեշտել է Արցախի առաջնորդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը