Իրանը փորձարկել է ռուսական S-300 զենիթահրթիռային համակարգը
Իրանը փորձարկել է ռուսական S-300 զենիթահրթիռային համակարգը,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանից S-300 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելուց հետո Իրանի զինված ուժերն այսօր պաշտոնապես փորձարկել են այդ համակարգերը:
Իրանի բանակի «Խաթեմ օլ-Անբիա» ռազմակայանի հրամանատար Ամիր Էսմայիլին հայտարարել է. «S-300-ի ձեռք բերումն Իրանի իրավունքն էր, և մենք այդ իրավունքը նվաճեցինք: Այս համակարգերն ինչպես Իրանի ԶՈւ մյուս՝ «Մորսադ» և «Թալաշ» համակարգերը, այսուհետ կմասնակցեն Իրանի օդային տարածքի պաշտպանությանը»:
Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի՝ Ռուսաստանի տարածքից S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ էր հայտարարվել: Իսկ 2016 թ. Ռուսաստանն Իրանին փուլ առ փուլ տրամադրեց S-300 ՀՀՊ համակարգերի խմբաքանակները:
Տեսանյութն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը