Հասարակություն 17:26 09/03/2017 Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ. 2005-2017թթ.ավելի քան 28 միլիարդ դրամի սոցիալական ներդրում` ի նպաստ Հայաստանի զարգացման

Գործունեության ավելի քան տասնմեկ տարվա ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 28,015,900,000 (ավելի քան 28 միլիարդ) դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ տարբեր ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ դրանից շուրջ 1,338,400,000 դրամը (ավելի քան 1.3 միլիարդ դրամ) նախատեսված է 2017թ.-ի ընթացքում աշխատանքներ իրականացնելու համար: Միջին տարեկան կտրվածքով՝ սոցիալական ներդրումների տարեկան գումարային ծավալը կազմում է 2,234,600,000 դրամ (ավելի քան 2,2 միլիարդ): Ծրագրերի շրջանակներում՝ տարեկան իրականացվել է հանրային շուրջ 82 միջոցառում:

Սոցիալական ներդրումների համալիր ծրագիրը հիմնված է երկրաժամկետ և համակողմանի ռազմավարության վրա: Ծրագրային առանձին ուղղություններ ընտրվել են համապատասխան ոլորտների կարիքների գնահատումից, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով առկա խնդիրներին արձագանքելու հրատապությունից ու դրանց կարևորությունից ելնելով: Տարբեր ոլորտներ ներառող ծրագրերն իրականացվում են հետևողականորեն՝ նպատակ ունենալով հիմքեր ստեղծել հետագայում այդ ոլորտների շարունակական զարգացման համար:

Տարիների ընթացքում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները ներառել են հետևյալ հիմնական ծրագրերը.

1. Բնակարանի ապահովում՝ ներառյալ Գյումրիում ու Վանաձորում երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի բնակարանների տրամադրում, ինչպես նաև «Ֆուլեր» տնաշինական ծրագրի շրջանակներում՝ 58 գյուղական, այդ թվում՝ սահմանամերձ համայքների 200 ընտանիքի համար կիսակառույց տների շինարարության ավարտ և վերանորոգման աշխատանքներ:

2. Ենթակառուցվածքի զարգացման 191 նախագիծ՝  Հայաստանի 10 մարզի 50 գյուղական համայնքներում՝ ներառյալ գազատարների, ոռոգման  և խմելու ջրի համակարգերի ներդրում, այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին LED լուսավորության և ջեռուցման համակարգեր): Ինչպես նաև՝ մարզային կրթական հաստատությունների և մշակութային օջախների վերանորոգում և պաշտպանիչ պատի կառուցում՝ սահմանամերձ գյուղերում:

3. Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում  բնապահպանական գիտելիքներով վերազինվել է ավելի քան 2000 երիտասարդ, ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, «Արևորդի» էկո-ակումբների սաների կողմից նկարահանվել է ավելի քան 40 փաստավավերագրական ֆիլմ՝ բնապահպանական թեմաներով: Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի շուրջ 8000 հա տարածքի պահպանման նպատակով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկոկրթական կենտրոնին տրամադրվել են մշտադիտարկման ժամանակակից սարքավորումներ և կառուցվել է  բազային նոր կայան՝ կենտրոնի  հարևանությամբ:

4. Առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական ավելի քան 30 տեսակի սարքավորում է հատկացվել մայրաքաղաքի և ավելի քան 31 համայնքի բուժհաստատությունների՝ ներառյալ նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում ծննդատներին: Մանսագիտական աջակցություն է ցուցաբերվել հատուկ կարիքներով ավելի քան 400 երեխայի: Կազմակերպվում են հիպոթերապիայի կուրսեր՝ խնդիրներ ունեցող շուրջ 100 երեխայի համար:

5. Մշակույթի և ազգային ինքնության պահպանման ոլորտներին աջակցելու շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 2000 համերգ և մշակութային տարբեր միջոցառում՝ մայրաքաղաքում և մարզերում:

6. Աջակցություն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, ներառյալ՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադաների անցկացումն ու ֆաբլաբերի ստեղծումը:

7. ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվում է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագիր, որի նպատակն է ապահովել «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումն ավագ դպրոցներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:

8. Հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 1200 ուսանողի ուսման վարձի հատուցում: Wi-Fi անկյունների և լաբորատորիաների ստեղծում 30 բուհում և տարբեր մարզերի 16 դպրոցում:

9. Աջակցություն սպորտի ոլորտին, ներառյալ՝ շախմատի, ֆուտբոլի, նետաձգության զարգացմանը և այլն:

«Ավելի քան 11 տարի անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարմորեն առաջնորդվել է իր արժեհամակարգի առանցքը հանդիսացող՝ կորպորատիվ պատասխանատվության օրակարգով: Ընդ որում, կայուն զարգացմանը միտված՝ սոցիալական լայնածավալ ներդրումներն այդ օրակարգի ընդամենը մեկ բաղադրիչն են: Ոչ պակաս կարևոր է թե՛ կազմակերպության ներսում, և թե՛ սոցիալական լայնածավալ ներդրումների միջոցով կորպորատիվ պատասխանատվության ինստիտուտի ներդրումն ու ամրապնդումը Հայաստանում՝ հետևողական և համակարգված աշխատանքների միջոցով»,-ասել է  Ռալֆ Յիրիկյանը:   

Տարբեր նախագծերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների ներգրավվածությունն էապես նպաստում է երկրում կամավորականության մշակույթի խրախուսմանը: Այս մոդելը գործունեության առաջին իսկ տարիներից դրվել է ընկերության գործունեության հիմքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում և առաջին ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում, որն իրականացրել է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}