Թուրքիան երկրից «արտաքսում» է հոլանդական կովերին
Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին, որն առաջացավ թուրքական սահմանադրական հանրաքվեի հետ կապված Գերմանիայում քարոզչություն թույլ չտալու պատճառով, քաղաքական գործիչները պահանջում են սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները։
Այս նույն պատճառով խիստ լարվել են նաև Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը 2 երկրներին մեղադրեց նացիստական մեթոդներով ընտրարշավերը չեղարկելու մեջ։
Թուրքիայի ու Նիդերլանդների միջև հարաբերությունների ճգնաժամն այնքան է խորացել, որ հասել է արդեն կենդանական աշխարհին, գրում է welt.de-ն։
Նշվում է, որ թուրք բուծարարների ասոցիացիան որոշել է հետ ուղարկել մի խումբ հոլանդական կովեր՝ որպես Հաագային ուղղված բողոքի նշան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան