Հայկական կոնյակի փառատոն կանցկացվի
«Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամ»-ը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձոր քաղաքում կազմակերպում է Հայկական Կոնյակի Փառատոն:
Փառատոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հայտնում են. «Փառատոնին մասնակցության համար հրավիրվում են հայաստանյան կոնյակ արտադրող բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված և շահագրգռված են Հայկական Կոնյակի միջազգային ճանաչելության բարձրացման, ավանդական և նոր շուկաներում Հայկական Կոնյակի հանրայնացման հարցում:
Մասնակցության և հարցերի համար բոլոր հետաքրքրվող և մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են դիմել «Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամ»: