ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ռոյթերսին:
Հիշեցնենք, որ ահաբեկչական գորողությունը տեղի է ունեցել նախօրեին Լոնդոնի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Վեստմինիսթրյան կամրջի վրա: Ահաբեկիչը մեքենայով նախ խփել է մի քանի մարդու, հասնել մինչև խորհրդարանի շենք, որտեղ նրան կանգնեցրել է ոստիկանը: Նա ոստիկանին հարվածել է դանակով, ով ավելի ուշ մահացել է: Ահաբեկչին կրակել է մեկ ուրիշ ոստիկան:
Ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 40-ը: Քննության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին
- Ոստիկանությունը Լոնդոնում իրականացված հարձակումը կապում է իսլամիստական ահաբեկչության հետ
- Կրակոցներ և վիրավորներ բրիտանական խորհրդարանի մոտ (Լրացված)