Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են ՊԲ զորամասեր
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այցելել են Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին, հանդիպել զինծառայողների ծնողներին և ներկա գտնվել զորամասերից մեկում հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ կազմակերպված համերգին: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: