Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ կստեղծվի տվյալների միասնական բազա
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը միակն է Հարավային Կովկասում: Կոտայքի մարզում տեղակայված կենտրոնն է այսօր այցելել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ընգծել է մասշտաբային աղետների ժամանակ կենտրոնի դերն ու աշխատանքը տարածաշրջանային մակարդակով
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Դ. Տոնոյանը հանդիպել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ իրականացնող ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի փորձագետների հետ:
Հաջորդիվ լինելով Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում և ծանոթանալով դրա հնարավորություններին` ԱԻ նախարարը հանձնարարել է արդիականացնել կենտրոնի ծրագրային ապահովումը և ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որը կդառնա միասնական համակարգի հիմք: