Քաղաքական 20:30 27/03/2017 Տարածաշրջան

Թուրքագետ. Ռուսաստանը դիվերսիֆիկացված մոտեցում է ցուցաբերում

Տարածաշրջանի երկրորդ երկիրը, ուր ներքին անձնագրերով կարող են գնալ Ռուսաստանի քաղաքացիները, հնարավոր է դառնա Թուրքիան՝ Հայաստանից հետո: ՌԴ քաղաքացիների՝  ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշումն ուժի մեջ մտավ այս տարվա փետրվարի 23-ին:

Ռուսաստանի հետ այդ թեմայով բանակցությունների վերսկսման մտադրության մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է այսօր:

«Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ ունեն բավականին սերտ շփումներ տուրիզմի ոլորտում, նախկինում էլ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվել երկու երկրների քաղաքացիների համար այդ ոլորտում գրավիչ առաջարկներ ու իրավիճակ ստեղծելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում թուրք պաշտոնյայի հայտարարության մասին կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոյանյանը:

Ներքին անձնագրերով քաղաքացիների մուտքը թույլ տալը Մելքոնյանը դասում է գրավիչ առաջարկների թվում:

«Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների առկա մակարդակը, որը մեծապես ունի տնտեսական բաղադրիչ, ենթադրում է նաև տուրիզմի ոլորտում շատ ընդգրկուն ու տեսանելի առաջընթաց: Խնդիրն առավելապես ունի տնտեսական բաղադրիչ»,-ասաց թուրքագետը:

Այն, որ Ռուսաստանի քաղաքացիների՝  ներքին անձնագրերով այցելությունները Հայաստան ու Թուրքիա հնարավոր են գրեթե նույն ժամանակահատվածում, Մելքոնյանը համարում է  զուտ ժամանակագրական համընկնում:

«Դրանք տարբեր հարթություններում գտնվող խնդիրներ են, ուղղակի համընկնում են զուտ ժամանակագրական առումով»,-ասաց նա:

Թուրքագետի դիտարկմամբ, Ռուսաստանը տարբեր ոլորտներում տարբեր երկրների հետ դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում: Օրինակ, այդ երկիրը «Իսկանդեր» է վաճառել ռազմավարական գործընկեր Հայաստանին, բայց նույնը չի անի տնտեսական գործընկեր Թուրքիայի պարագայում:

«Թուրքիան չունի «Իսկանդեր», նա ջանում է Ռուսաստանից ձեռք բերել հակաօդային C 400 հակաօդային պաշտպանության կայանները: Կան նաև այլ խնդիրներ, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստան-Հայաստան ու Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները նույն հարթության վրա չեն: Ի վերջո, Ռուսաստանի ու Հայաստանի միջև կա ռազմավարական դաշնակցային պայամանագիր»,-ասաց նա:

Մելքոնյանը միաժամանակ նկատում է, որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն անհամեմատ ավելի լավ վիճակում են, քան ռուս-հայկական հարաբերությունները, և Թուրքիա ներքին անձնագրերով ռուսաստանցիների մուտքի թույլտվությունը փոխշահավետ գործարք է լինելու:

«Ռուսաստանը դիվերսիֆիկացված մոտեցում է ցուցաբերում՝ հաշվի առնելով, թե որ ոլորտներում են երկրների շահերը համընկնում: Օրինակ, Հայաստանը չի կարող Ռուսաստանի համար դիտարկվել տուրիզմի այնպիսի շուկա,  կամ բանջարեղենի ներկրման այնպիսի երկիր, ինչպիսին Թուրքիան է: Միաժամանակ Հայաստանը Ռուսաստանի համար ունեցած ստրատեգիական նշանակությամբ չի կարող համեմատվել Թուրքիայի հետ, Հայաստանն այս պարագայում առավել կարևորվում է Ռուսաստանի համար, դրա վկայությունը ռազմաբազան է ու բազմաթիվ պայմանագրերը, այն զինատեսակները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանից»,-ասաց նա:

Թուրքագետը դժվարանում է այս պահին ասել, սկսելու դեպքում ինչ ելք կունենան բանակցությունները: Սակայն նկատում է, որ այն երկու երկրների համար էլ շահավետ է:

«Միայն 300 հազար ռուս կանայք ամուսնացած են Թուրքիայի քաղաքացիների հետ: Թերևս սա էլ պետք է հաշվի առնենք, որ ամեն տարի Ռուսաստանը Թուրքիա է արտահանում մի քանի մլն զբոսաշրջիկ: Բացի այդ գործում են բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ, որոնք ևս պահանջում են որոշակի դյուրացումներ անձնագրային ռեժիմի հետ կապված»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}