Մշակույթ 15:12 28/03/2017 Աշխարհում

Շառլ Ազնավուր. «Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտնաջան աշխատանքին»

Շառլ Ազնավուր՝ համաշխարհային մարդ-խորհրդանիշ: Այսպես է ներկայացրել chaskor.ru կայքի լրագրողը  լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին: Լրագրողը համոզված է, որ նա նման բարձրության է հասել իր ձայնի և երգերի շնորհիվ, որոնք  մարդիկ ցանկանում են մշտապես լսել: Նա գրել է հազարից ավելի երգ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է ընդունել որպես դեղահաբ՝ կախված տրամադրությունից: 

Աղբյուրը  նշում է, որ Շառլ Ազնավուրն ապրիլի 5-ին Մոսկվայում՝ Կրեմլի պալատում, հանդես է գալու համերգային ծրագրով, ապա ներկայացրել հարցազրույց շանսոնյեի հետ:

Հարցազրույցը սկսվել է Ազնավուրի հոր ծննդավայրի՝ Ախալցխայի մասին հարցից: Նա ասել է, որ մի քանի անգամ եղել է հոր ծննդավայրում, վերջին անգամ՝ 2012 թվականին համերգով:

«Մեր ընտանիքում սերտ հարաբերություններ էին անդամների միջև, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է մեր պատմությունը, արմատները: Ցավոք, մորս կողմից մեր բոլոր հարազատները Ցեղասպանության ժամանակ կոտորվել էին: Հորս կողմից  ունեմ հարազատներ, հանդիպել եմ նրանց հետ: Ախալցխա վերջին այցի ժամանակ ինձ ցույց տվեցին այն վայրը, որտեղ ենթադրաբար գտնվել է իմ հոր տունը»,- ասել է երգիչը:

Պատասխանելով հարցին, թե ձեր հորը հիշում են որպես շատ բարի մարդ, ով Փարիզում ունեցել է «Կովկաս» ռեստորան, սակայն ստիպված է եղել փակել, քանի որ շատ մեծահոգի էր, հաճախ էր մարդկանց անվճար ապահովում սնունդով, իսկ դուք Սպիտակի երկրաշարժից հետո տուժածներին օգնելու ակցիա էիք կազմակերպել, Ձեր հայրիկից եք ժառանգե՞լ,  Ազնավուրն ասել է. «Այո, ինձ և իմ քրոջը՝ Աիդային, այդպես են դաստիարակել: Մեր ծնողների ճակատագրերը, ովքեր փրկվել էին Ցեղասպանությունից, և նրանց վարքագիծը, մեզ համար օրինակ էին: Նրանք հաճախ էին հիշում իտալացի կապիտանի քաջությունն ու բարիությունը, ով փրկել է նրանց մահից Կոստանդնուպոլսից փախնելու ժամանակ:  Նրանք արդեն նավում են եղել, երբ թուրք զինվորներից մեկը լսել է հայերեն խոսք և վազել նրանց հետևից: Բայց նավի  կապիտանը պաշտպանել է իմ ծնողներին: Ես կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության և բարիության շնորհիվ, այդ իսկ պատճառով նրանք մշտապես ձգտում էին օգնել բոլորին: Մենք շատ համեստ էինք ապրում, բայց մեր տան դռները միշտ բաց է եղել: Նրանք կիսվում էին այն ամենով, ինչ ունեին: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր՝ սով, շրջափակում, ծնողներս մեր տանը թաքցրել էին հրեաների: Նրանք չէին փոխել իրենց արժեքները. հայրս գնացել էր ռազմաճակատ, մայրս  սայլակով զենք էր բերում, իսկ ես և Աիդան օգնում էինք թաքցնել հին հագուստն ու նորը կրել»:

Պատասխանելով հարցին, թե Դուք մի անգամ ասել էինք, որ հպարտանում են այն մարդկանցով, ովքեր հաղթում են հանգամանքները, Ձեր կյանքի ո՞ր գլխավոր հանգամանքն եք դուք հաղթել,  երգիչն ասել է. «Հավանաբար, իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ:  Ես սկսել եմ զրոյից,  ես ամեն ինչ ինքս եմ սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն:  Այն ժամանակ ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները սուղ էին, դրա համար ես շուտ թողեցի դպրոցը: Եվ այդ պահից սկսած ես ստիված էի ամեն ինչ ինքս անել»:

Լրագրողը նշել է, որ ամեն ինչ սկսել զրոյից՝ շատ հայկական է, ապա հարցրել է, թե ձեր բնավորության ո՞ր գիծն է հայկական, Ազնավուրը պատասխանել է. «Աշխատասիրությունը: Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտնաջան աշխատանքին: Ես՝ որպես  վարպետ, հղկում եմ ամեն բառ, կատարելագործում ամեն արտահայտություն: Եթե մեկ օր, շաբաթ կամ նույնիսկ ամիս է պետք լինում անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն այն փնտրում եմ»:

Նա ասել է, որ ազատ ժամանակ կարդում է լուրեր, գրականություն կամ դիտում ֆիլմ: Սկսնակ արտիստների համար հատուկ գիրք է գրել, որտեղ կարող են գտնել իր խորհուրդները:

Ազնավուրն ասել է, որ ամեն անգամ ինքը ռիսկի է գնում. «92 տարեկանում բարձրանում եմ բեմ՝ առանց ընդմիջման և մեկ կում ջրի անցկացնելու լիարժեք համերգ, նաև թռիչքներ՝ մի երկրից մյուսը, երբեմն շրջագայության ընթացքում մեկ շաբաթում չորս երկիր եմ այցելում: Ես մինչև հիմա ինքս ինձ մարտահրավեր եմ նետում: Հիմա ուզում եմ գնալ այն հազվագյուտ անկյունները, որտեղ դեռ չեմ երգել, օրինակ՝ Չինաստան կամ Հարավային Կորեա»:

Խոսելով հանդիսատեսի մասին, նա նշել է, որ երբ երիտասարդ տարիքում  հանդես ես հանդես գալիս, երբեք չեն իմանում, թե ինչպես կարձագանքի հանդիսատեսը, բայց երբ հանդիսատեսը գալիս է հատուկ լսելու քեզ, այլ բան է. «Բացի այդ՝ իմ հանդիսատեսը հավատարիմ է, նվիրված: Նախկինում դահլիճի հետ ես չէի կիսվում իմ մտքերով, հիմա հանդիսատեսի հետ տարբեր բաների մասին ազատորեն խոսում եմ: Օրինակ՝ երբեմն մոռանում եմ բառերը,  ընդհանրապես՝ ինչպե՞ս կարելի է հիշել այդքան երգեր: Դրա համար հուշարար էկրան եմ օգտագործում: Փաստացիորեն բոլոր արտիստները դա անում եմ, բայց ես միակն եմ, ով պատրաստ է այդ մասին բարձրաձայնել»:

Հարցին՝ եթե կարողանայիք մեկ նկարում ներկայացնեիք ձեր երաժշությունը, ինչպիսի՞ն այն կլիներ, Շառլ Ազնավուրն ասել է. «Ես այնքան տարբեր երգեր ունեմ տարբեր սյուժեներով: Կարծում եմ՝ հնարավոր չէր լինի մեկ կտավում այն տեղավորել: Ավելի շուտ, այն նման կլիներ Բոսխի որմնանկարին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը՝ Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}