ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ. Մարդու իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթություններից է
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հանդիպման ընթացքում ներկայացրել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդին:
ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, Քենթ Հարսթեդը, խոսելով իր՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) նախագահի թեկնածության մասին, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր առաջնահերթություններից է, ուստի շարունակելու է ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
Նա բարձր է գնահատել Պաշտպանի դերն ու կատարած աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր