Այսօր ցավով ու հպարտությամբ եմ արթնացել. Մովսես Հակոբյան
Այսօր ցավով ու հպարտությամբ եմ արթնացել: Ցավով, որ չկարողացանք կանխել և զոհեր ունեցանք, բայց նաև հպարտությամբ, որ այսօրվա սերունդը կարողացավ ապացուցել, որ ինքը տերն է այս երկրի, և առաքելությունը, որ պետք է կատարի մեր երկրի պաշտպանության համար, կատարել է պատվով»,-այսօր Եռաբլուրում ապրիլյան պատերազմի զոհերի, Մոնթեի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը։
Հարցին, թե ապրիլից հետո ինչ է փոխվել, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, որ շատ բան է փոխվել մեկ տարվա ընթացքում. «Առաջինը՝ իրավիճակի գնահատումը, հակառակորդի գործողությունների բացահայտումը և դրան ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»:
Մովսես Հակոբյանի խոսքերով՝ այսօր հասարակության մեջ փոխվել է այն մտավախությունը, որ միայն ավագ սերունդը կարող է հաղթել. «Այսօրվա սերունդն ավելի լավ է կատարում իր պարտականությունը, քան մենք ենք կատարել»:
Մովսես Հակոբյանը նաև ասաց, որ Ադրբեջանը սկսած 1988 թվականից, երբևէ չի փորձել չհոխորտալ. «Նրանց քաղաքական ղեկավարությունը միշտ սպառնում է Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, բայց ի պատիվ մեր ժողովրդի, շնորհիվ այն տղաների, ովքեր Եռաբլուրում են, երբևիցե դա հակառակորդին չի հաջողվել ու կարծում եմ, որ հետագայում էլ չի հաջողվի»։
Հարակից՝ մի տարի առաջ այսօրվա նյութերից։
Հարակից հրապարակումներ`
- Ծառատունկ Ապրիլյանի տղաների հետ, փոխարեն ու հիշատակին
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Մատաղիսի հրթիռակոծման տեսանյութը
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի վայրագությունների ապացույցները
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ապրիլի 2-5-ը զոհված զինծառայողների անուն-ազգանունները
- Հայկական կողմը շրջափակման մեջ է առել հինգ ադրբեջանական տանկ. «Interfax»
- Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ, ոչնչացվել է 30 հատուկջոկատային. ԼՂՀ ՊՆ
- Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է վիրավոր քաղաքացիների մասին
- Առավել թեժ մարտեր են ընթանում Հադրութի և Մարտակերտի ուղղություններով. ԼՂՀ ՊՆ
- ԼՂՀ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ
- Հակառակորդը զինադադարը խախտում է սահմանի ողջ երկայնքով. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը