9 զոհի և 4 վիրավորի անուններ դեռ պարզ չեն. Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը շարունակում է ճշտումներ կատարել
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատանքները՝ ճշտելու՝ արդյոք Սանկտ Պետերբուրգի մետրոյի երեկվա պայթյունից տուժածների թվում ազգությամբ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ կան։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը։
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին չճշտված են մնում ահաբեկչության 9 զոհերի և 4 վիրավորների անձնական տվյալները։ Մինչ այժմ պարզվել են 44 տուժածների անունները։
«Վերջիններիս թվում ազգությամբ հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Հյուպատոսարանը կապ է հաստատել բժիշկների հետ և նրանցից բանավոր տեղեկություններ ստացել, որ վերոնշյալ 4 անձինք հայեր չեն։
Ինչ վերաբերում է ահաբեկչության արդյունքում զոհվածներին, ապա հայտնի են նրանցից 4-5 հոգու աննուներ, մնացած 9-ի աննական տվյալները ճշգրտման փուլում են»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ տուժածների և զոհերի ճշգրտվող անձնական տվյալները րոպե առ չոպե կարող են ստացվել։
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունի մեջ կասկածվողը ավտոփականագործ է
- ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Պետերբուրգի մետրոյում պայթյունից տուժած քաղաքացիների անունները
- Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում. Բալայան
- ՌԴ գլխավոր դատախազությունը Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունը որակել է ահաբեկչություն ( լրացված)
- Սանկտ-Պետերբուրգի մետրոյում պայթյունից մարդիկ են զոհվել