Կազմակերպիչները հերքել են Եվրատեսիլը Բեռլինում անցկացնելու մասին տեղեկությունները
Եվրոպական հեռարձակիչ միությունը հերքել է Եվրատեսիլը Բեռլինում անցկացնելու մասին տեղեկությունները։ Միջոցառումը կանցկացվի Կիևում։ Այս մասին տեղկացնում է «ՌԻԱ նովոստին»։
Ավելի վաղ «Լայֆ» պարբերականը հայտնել էր, որ արտասամանցի քաղաքական գործիչներին նմանակող Ալեքսեյ Ստոլյարովը և Վլադիմիր Կուզնեցովը Ուկրաինայի վարչապետի անունից կապ են հաստատել եվրոպական հեռարձակիչ միության գլխավոր տնօրենի հետ։
Նրանց հետաքրքրել է այն հարցը, թե պատրաստ է արդյոք կառույցը միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի դեմ, եթե վերջինս արգելի ռուս մասնակից Յուլիա Սամոյլովայի մուտքն Ուկրաինայի տարածք։ «Լայֆ»-ի տեղեկատվության համաձայն՝ իրենց հետ զրույցի ժամանակ Դելտերնեն իբրև ասել է, որ Կիևը վերջին պահին կարող զրկվել մրցույթն անցկացնելու իրավունքից և որ այն կարող է տեղափոխվել Բեռլին։
Մինչդեռ «ՌԻԱ Նովոստիին» տրված պաշտոնական մեկնաբանությունում շված է, որ Եվրատեսիլը կանցկացվի Կիևում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրատեսիլի կազմակերպիչները խոստանում են Ուկրաինայում բոլորի մասնակցությունը
- «Եվրատեսիլի» կազմակերպիչներն անում են հնարավորը, որ ռուս մասնակիցը ելույթ ունենա Կիևում
- «Եվրատեսիլ 2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան