16:22 24/04/2017

Եթե տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, այսօր այլ իրավիճակ կունենայինք. Միքայել Մինասյան

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Սուրբ Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին ՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար:

La Stampa-ի՝ Վատիկանին անդրադարձող բաժինը (Vatican Insider) հարցրել է դեսպան Միքայել Մինասյանին, թե ինչ նշանակություն ուներ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցը:

«Խորհրդանիշերով և հույզերով լի այդ այցը, կարծում եմ, հիանալի կերպով արտահայտել է Ֆրանցիսկոս պապի առանցքային արժեքների կարևորությունը, ինչպիսիք են՝ համերաշխությունը, աշխարհի հանդեպ բաց լինելը և ազատությունը։ Համերաշխություն հայ ժողովրդի հետ, ժողովուրդ, որն այդքան տառապել է. Պապը սովորեցնում է, որ հնարավոր չէ համերաշխ չլինել նրանց հետ, ովքեր տառապում են։ Աշխարհի հանդեպ բաց լինելը, որովհետև հայերին քաջություն տվեց իրենց բացել աշխարհի առաջ, ազատվել դեռևս այսօր թուրքական կառավարության մերժողական քաղաքականությունից բորբոքվող ցավի կապանքներից: Եվ վերջապես ազատություն, Պապի անձնական ազատությունը, որ նա անտեսեց  ճնշումները՝ մյուս երկու արժեքները փոխանցել կարողանալու համար»,- ասել է Միքայել Մինասյանը:

Դեսպանը հիշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք, նրա կարծիքով, «լավագույնն են բնութագրում Ծիծեռնակաբերդ Ֆրանցիսկոս պապի այցի նշանակությունը. «Ձերդ Սրբություն, այսօր Դուք դարմանեցիք մեր վերքերը»:

«Կարծում եմ՝ մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած որոշ ողբերգությունների առաջ չկա այլ գործիք, քան լռությունը՝ որպես լսելու հրավեր: Զգալ, թե ինչ են ասում զոհերը, չխոսել նրանց փոխարեն, այլ աղոթել նրանց համար և աղոթել, որպեսզի մարդկության հետ տեղի չունենա այն, ինչ տեղի է ունեցել նրանց հետ»,- ասել է  Միքայել Մինասյանն իտալական պարբերականին՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ողջ ընթացքում լուռ:

Միքայել Մինասյանը հիշեցրել է, որ դեռ 2015 թվականի ապրիլի 12-ին պատարագի մեկնարկի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ 20-րդ դարասկզբի ողբերգություններում են մինչ օրս շարունակվող ողբերգական դեպքերի արմատները: Դեսպանը նշել է, որ Հայաստանում Պապի հայացքը ներառում էր նաև Միջին Արևելքի քրիստոնյաներին, որոնց համար նա չի հոգնում խաղաղության կոչ հղել, քանի որ լռությունը չի կարող կիրառվել այն ողբերգությունների դեպքում, որոնք տեղի են ունենում այսօր մեր աչքի առաջ:

Սուրբ  Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ մենք՝ հայերս հավատում ենք, որ անցյալը կարող է օգնել մեզ ապագային նայելու հարցում, և դրա համար հայերն անխոնջ պայքարում են արդեն ավելի քան մեկ դար:

«Եթե հարյուր տարի առաջ իմ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Միջին Արևելքի քրիստոնյաների դեպքում»,- ասել է Միքայել Մինասյանը՝ ընդգծելով, որ հայերը Թուրքիայից սպասում են այդ քայլին, ինչպես նաև գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն է եղել:

«Ցավոք, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում և մոռացվում է»,- ասել է նա:

Միքայել Մինասյանը շեշտել է, որ Հռոմի պապը տարբեր առիթներով խոսել է հիշողության թեմայով, բայց միշտ՝ որպես խորապես դրական մի բան, քանի որ այն «կապ է ստեղծում մարդկանց, ժողովուրդների միջև՝ անգամ, երբ դժվար է դրանք ընդունել»:

«Կարծում եմ՝ այն, ինչ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի ժամանակ Սուրբ Պետրոսի տաճարում նա արտահայտեց և ավելի ուշ՝ հաջորդ տարի կրկնեց Հայաստան կատարած այցի ժամանակ՝ ցանկություն էր այդ հիշողությունը դարձնել այն հենքը, որի վրա հնարավոր կլինի կառուցել հայերի և թուրքերի միջև խաղաղ հարաբերություններ, հաշտեցման ուղին՝ այն գիտակցմամբ, որ պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից»,- ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}