Հայերը չեն մեղադրում աշխարհին, այլ նոր երկխոսության հնարավորություն են փնտրում. քաղաքագետ
Հայոց ցեղասպանությունը միայն Հայաստանին հուզող հարց չէ, քանի որ այսօր կապիտալիզմն ավերում է ամբողջ մարդկությանը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ այսօր կայացած զրույցում այս մասին ասաց բելգիացի գրող Ժան Լուի Լիպերը։
«Ցեղասպանությունը ոչ միայն հասկացություն է, այլ որ ավելի կարևոր է՝ հսկայական վտանգ համայն մարդկության համար»,- ասաց նա։
Բելգիացի օպերատոր Էրիկ Պոպորտեն իր հերթին նշեց, որ իր ընտանիքը Եվրոպայում այն քչերից է, որ հիշում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։
«Դրա համար էլ այսօր այստեղ եմ։ Ցեղասպանության հարցը հուզում է ինձ։ Ես այստեղ չեմ՝ լոկ որպես զբոսաշջիկ։ Ես եկել եմ այստեղ՝ փնտրելու բոլորին համախմբող ուժը։ Եվ ես գտել եմ այդ ուժը»,- ասաց նա։
Բելգիացիընկերներին ուղեկցող քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը (Մոսկվա) իր հերթին համաձայնեց գրող Ժան Լուի Լիպերի հետ՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ։
«Այն համամարդկային ողբերգություն է։ Հայերը չեն պարփակվում իրենց խնդիրների մեջ, չեն մեղադրում ամբողջ աշխարհին, այլ նոր երկխոսության հնարավորություն են փնտրում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը